Օֆշորի գործով հարցաքննվեց էկոնոմիկայի նախարարության վարչության պետը

Սկանդալային օֆշորի գործով այսօրվա հերթական դատական նիստին հրապարակվեց գործով տուժող ճանաչված Վարդան Հայրապետյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Վարդան Հայրապետյանը գործարար, գործով մյուս տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի որդին է: Նա դատական նիստերին չի ներկայանում՝ առողջական խնդիրների պատճառով:

Վարդան Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Շալիկո Փիրուզյանը բուժհաստատությունից ներկայացրեց օգոստոսի 11-ին ստացված փաստաթուղթ այն մասին, որ իր վստահորդը անկողնային վիճակում է գտնվում և նիստերին ներկայանալ չի կարող: Փաստաթղթի հրապարակումից հետո կողմերի համաձայնությամբ հրապարակվեց նախաքննական ցուցմունքը:

Նա հայտնել է, որ Այգեստան թաղմասում գտնվող և իրեն պատակնող հողամասի և դրանում գտնվող առաձնատան վերաբերյալ որոշակի գործողություններ կատարելու համար լիազորագիր է տվել գործով ամբաստնյալ, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» ընկերությանը՝ իր հոր խնդրանքով: Հետագայում իմացել է, որ Աշոտ Սուքիասյանը նաև իր գույքը գրավադրելով (որը մինչ գրավադրումը գնահատվել է շուրջ 1.2 միլիոն դոլար), «Ամերիա» բանկից ստացել է 10.7 մլն դոլար և դրանք նպատակային չծախսելով իրեն գույքային վնաս է հասցրել:

Այս դրվագի վերաբերյալ ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը հայտարարություն արեց, որ Վարդան Հայրապետյանին տուժող ներգրավել են օրենքի խախտմամբ, քանի որ նա ոչ թե խաբեությամբ կամ վստահության չարաշահման հետևանքով է լիազորագիր տվել իր գույքի տնօրինման վերաբերյալ, այլ հոր խնդրանքով, հետևաբար այս դեպքում կարող է միայն քաղաքացիաիրավական հարաբերություններ լինել:

Այնուհետև դատարան կանչվեց գործով վկա, ներկայումս էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նա հայտնեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո պետությանն առաջարկվող տնտեսական զարգացման բոլոր առաջարկները, այդ թվում նաև Աշոտ Սուքիասյանի կողմից ադամանդի հումք ներկրելու, մշակելու և արտահանելու վերաբերյալ քննարկվել են: Գործարարների հետ մի քանի հանդիպումներ են եղել:

Նա շատ մանրամասներ չէր հիշում կոնկրետ այն հանդիպումից, որին ներկա է եղել նաև Փայլակ Հայրապետյան ու որի ժամանակ էլ վերջինս համաձայնել է իր ողջ ունեցվածը գրավադրել՝ ադամանդագործության այդ հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Նա նշեց, որ այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը գործարարների միջև նստելու սովորություն չի ունեցել, հավանաբար նստած է եղել սեղանի գլխամասում: Ու նաև Աշոտ Սուքիասյանի կողմից բերված հումքը թղթե ծրարի մեջ չի եղել ու ինքն էլ մկրատով չի բացել այդ ծրարը, ինչպես պնդում է տուժող Փայլակ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել