Որքա՞ն է զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող գումարի չափը

ՀՀ Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանվում են զոհված զինծառայողների ընտանիքիների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը:

Այսպես, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները ստանում են օգնություն՝ հետևյալ չափերով՝ յուրաքանչյուր երեխան՝ 13000 դրամ, յուրաքանչյուր այլ անդամ՝ 10000 դրամ:

Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող հետևյալ կատեգորիաների անձինք` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝ յուրաքանչյուր երեխան՝ 30000 դրամ, յուրաքանչյուր այլ անդամ՝ 23000 դրամ.
Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 12000 դրամ:

Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն զոհված զինծառայողների ընտանիքները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը՝ 10000 դրամ, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը՝ 7000 դրամ:

Զոհված զինծառայողի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկն այդ օգնությունն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան մարմնի այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, եթե այդ ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով դրամական օգնություն չի ստանում: Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով դրամական օգնություն է ստանում, ապա ընտանիքին տրվող դրամական օգնությունը նշանակում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, որտեղ ընտանիքի այդ անդամը կենսաթոշակ է ստանում:

Դրամական օգնությունը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ օգնությունն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել