Ե՞րբ կարող են ազատվել Ձեր երեխայի պատճառած վնասը հատուցելուց

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1167–րդ հոդվածի համաձայն եթե խնամակալության կարիք ունեցող փոքրահասակը գտնվել է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա խնամակալն է, այդ հաստատությունը պարտավոր է հատուցել փոքրահասակի պատճառած վնասը, եթե չի ապացուցում, որ վնասը անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:

Եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հսկողության ներքո, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել