Հրդեհ Երասխ գյուղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 31-ին, ժամը 10.37-ին  տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Երասխ գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.46-ին:
Պարզվել է, որ Րաֆֆու փողոցի Հ. Գ.-ին պատկանող թիվ 1 տանն այրվել է հյուրասենյակը՝ գույքով (50 քմ):

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել