Սպանության սպառնալիք է տվել

Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» Արմավիրի փրկարարական ծառայությունից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն և հայտնել, որ զենքով հարձակվել են իր վրա, սպառնացել, որ վերադառնալու և սպանելու են ամուսնուն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Արազափ գյուղում 1981 թ. ծնված Մելքոն Խ.-ն վիճաբանել է 1975 թ. ծնված Ռոբերտ Գ.-ի հետ, որից հետո «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Ռոբերտ Գ.-ի տան բակ, որտեղ որսորդական ողորկափող հրացանով սպառնացել է վերջինիս կնոջը` Մարիամ Հ.-ին, որ սպանելու է նրան և ամուսնուն: Նույն օրը, ժամը 17.05-ին, Մելքոն Խ.-ն բերման է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել