Վրաերթի է ենթարկվել 7-ամյա երեխա

ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ հուլիսի 29-ին, ժամը 13.41-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա` «ձախ ոտքի կրունկի բեկորային կոտրվածք» վնասվածքով: Մեկնած օպերատիվ խմբին երեխայի հարազատները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է իրենց բակում, ծիրանի ծառից վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Զառիթափ  գյուղի «Զագոզեռնո» կոչվող տարածքում` գյուղամիջյան ճանապարհին,  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխային, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել