Երիտասարդական Գագաթնաժողով Սարաևոյում, Բոսնիա և Հերցեգովինա, 2015թ. հոկտեմբերի 14-16

ARMACAD ընկերությունը տեղակացնում 2015թ. հոկտեմբերի 14-16-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայանալիք գագաթնաժողովի մասին:

Գիտաժողովն իր շուրջը կհավաքի շուրջ 150 երիտասարդ առաջնորդների Արևմտյան Բալկաններից ու Եվրոպական Միությունից, ինչպես նաև առաջնորդների կոնֆլիկտյին և հետկոնֆլիկտային գոտիներից:

Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն կտա լսելի դարձնել սեփական կարծիքը որոշակի հիմնահարցերի շուրջ, փոխանակվել գիտելիքներով ու փորձով, զարգացնել սեփական առաջնորդական հմտություները:

Գագաթնաժողովը կգործի երեք հարթակներում, և մասնակիցները ծրագրին դիմելիս պետք է ընտրեն այս հարթակներից մեկը`

• Բոսնիա և Հերցեգովինայի հիմնախնդիրները
• Երիտասարդական տարածաշրջանային փոխանակման ծրագիր
• Համաշխարհային հեռանկարներ

Մասնակիցները պետք է լինեն ուսանողներ կամ շրջանավարտներ սոցիալական գիտությունների, մարդու իրավունքների ոլորտում, երիտասարդական քաղաքական կուսակցությունների անդամներ:

Բոլոր ծախսերը (տրանսպորտային, մուտքի, կացարանի և աշխատանքային պարագաների) կհոգա Մարդու Իրավունքների Երիտասարդական Կազմակերպությունը:

Մասնակցել ցանկացողներն իրենց դիմումները պետք է ուղարկեն մինչև 2015թ. հուլիսի 31-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` Sarajevo Youth Summit, 14 -16 October 2015, Bosnia and Herzegovina

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել