Ի՞նչ է պատահում, եթե չեք օգտագործում սոցփաթեթի գումարները

Համաձայն ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման` սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:

Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը ձեռք բերելուց հետո աշխատողը դրա մասին հիմք է ներկայացնում սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ` տարվա ընթացքում այլ ծառայությունների համար վճարումներ իրականացնելու կամ մնացած գումարը կուտակելու նպատակով: Պարտադիր պայման հանդիսացող ծառայության ձեռքբերման հիմք է համարվում առնվազն մինչև ընթացիկ տարվա վերջին օրացուցային օրվա համար նախատեսված տվյալ ծառայության ձեռքբերման մասին պայմանագիրը (վկայագիրը):

Նախատեսված դրույթները բավարարելու դեպքում աշխատողը հնարավորություն ունի օգտագործել և (կամ) կուտակել ընթացիկ տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի ամբողջ գումարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել