Ի՞նչ եք ընկել, նոր հեծանիվ որոնում. վարչապետը` հակակոռուպցիոն խորհրդի նիստին

«Թող որևէ մեկն ասի, որ մի բան պայմանավորվել են մեզ հետ ու մենք ականջալուր չենք եղել»,- այսօր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Չկա որևէ քաղաքական ուժ, որ կկարողանա փաստ բերել»,- նշեց նա ու անդրադարձավ տեղեկատվության ազատությանը:

Նա ասաց, որ խորհրդի նիստին տեղեկատվության ազատության մասին խոսելիս բոլորը ձեռք բարձրացրին, սակայն որևէ մեկն ուշադրություն չդարձրեց, ըստ նրա, մեկ այլ կարևոր հարցի. «Մեկդ չի ասում` ոչ իրական, ոչ ճիշտ տեղեկատվության մասին` ի՞նչ եք մտածում, ես կցանկանայի, որ ՀԿ-ները խոսեն: Հենց իշխանությունը խոսեց, կասեն իր շահերից է խոսում»,- ընդգծեց նա:

Այնուհետև նա անդրադարձավ հանրային խորհրդների բնույթին, ողջունեց արդարադատության փոխնախարարներից մեկի առաջարկը և հայտարարեց. «Ի՞նչ եք ընկել` նոր հեծանիվ որոնում, լուծումները կան»:

Ի դեպ, այս նիստը բավականին զավեշտալի մթնոլորտում էր ընթանում, օրակարգային ամեն մի հարցից հետո խորհրդի անդամները ելույթներ են ունենում, որոնք ամենևին էլ չէին առնչվում կոռուպցիայի հետ: Իսկ փակմանը ելույթ ունեցավ Հովիկ Աբրահամյանը, նա մի փոքր խոսեց կոռուպցիայի մասին և սկսեց իր գնահատականը տալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների գործունեությանը:

Մանրամասները` քիչ ուշ:
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ