Ավարտվել է Հրանտ Անանյանի կողմից զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու գործի նախաքննությունը

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ  Հ.Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտ՝ 2015թ. հուլիսի 10-ին ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Հ.Անանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հ.Անանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել