Նորություններ

Աշխատանքներ, որոնք մեծ մասամբ կատարում են կանայք

Կանանց, մայրության և մանկության պաշտպանության, ընտանիքի ամրապնդման առաջնահերթ մի քանի միջոցառումների մասին ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 9 –ի N 520-րդ որոշմամբ սահմանվում է այն աշխատանքների ու մասնագիտությունների ցանկը, որտեղ առավելապես աշխատելու են կանայք, անչափահասներ և սահմանափակ աշխատունակութամբ անձինք:

Մասնավորապես, որոշման 2-րդ հավելվածում ներկայացված է այդ մասնագիտությունների սպառիչ ցուցակը, որը դասավորված է ըստ ոլորտների. հացաթխման արտադրության ոլորտում՝ խմորասունկ (դրոժ) պատրաստող, հացաթխվածքներ դարսող, հրուշակեղենի արտադրության ոլորտում՝ վաֆլի պատրաստող, հրուշակեղենի օշարակապատող, մարմելադ պատրաստող և փռող, հրուշակեղենի վրա շաքարի փոշի ցանող, հասարակական սնունդի ոլորտում՝ սննդի կիսաֆաբրիկատներ պատրաստող, ամանեղենի լվացարար, տեքստիլ-գալանտերիայի արտադրության մեջ՝ ասեղնագործուհի, գործող, ծաղիկ պատրաստող:

Տեքստիլ արտադրության ընդհանուր մասնագիտություններից՝ գործվածքի նմուշների հավաքածու կազմող (կոլեկցիոներ), արտադրանքի չափման վերահսկիչ, հումքը, նյութը և արտադրանքը տեսակավորող, թաղիքի արտադրության մեջ՝ թաղիքե արտադրանքի հարդարող, կաղապարից կոշիկ հանող: Նշված են նաև մասնագիտություններ առանձին ձեռնարկություններում՝ ձևարար, տրիկոտաժե պատրաստվածք գործող, կաշվե – գալանտերիայի իրերի կարող և նորոգող բանվոր, տնայնագործ, շարժիչ փաթաթող, թղթե պարկ սոսնձող և այլն:

Առավել մանրամասն մասնագիտությունների ցանկը ներկայացված է ՀՀ կառավարության 520-րդ որոշման 2-րդ հավելվածում:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում:  

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել