Ի՞նչ պատասխանատվության կենթարկվեք թմրանյութ աճեցնելու համար

Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը սահմանում է, որ
մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այսպիսով, թմրանյութեր, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, որը կատարվել է խոշոր չափերով, նախատեսված է տուգանք 300.000-500.000 ՀՀ դրամ:

Ընդ որում նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել