Ավտոմեքենան կամրջից ձորն է ընկել. տուժողներից մեկին չեն կարողանում գտնել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 28-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու տուժած, որից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դոդջե» մակնիշի 05 UL 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Հ.) կամրջից (6 մ բարձրություն) ընկել է ձորը: Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Գր. Լուսավորիչ» ԲԿ,  որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղևոր չի եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել