Արդյո՞ք կարող եք ձեզ հետ դեղեր տանել արտասահման

Դեղերի մասին ՀՀ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը և այլ գործողություններ` դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով, դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասինտեղեկատվությունը, գովազդը, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտներում:

Այդ նպատակով օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է դեղերի ներմուծման և արտահանման վերաբերյալ դրույթներ: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է դեղերի և դեղանյութերի արտահանման ու ներմուծման միասնական կարգ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտասահմանից ժամանող կամ արտասահման մեկնող անձինք կարող են իրենց հետ վերցնել անձնական օգտագործման, բուժման կուրսի համար անհրաժեշտ քանակի դեղեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել