Դժբախտ ելքով վթար․ կա 4 զոհ, 2 տուժած (Լրացված)

Հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Հայտնում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից։

Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համաձայն՝ բախվել են «Opel Vectra» մակնիշի 33 NV 852 և «Mersedes E320» մակնիշի 34 NV 942 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Տուժածներ` 1964 թ. ծնված Գ. Գ.-ը, 1991 թ. ծնված Ա. Ա.-ը, 2013 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի կայազորային հոսպիտալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել