Ովքե՞ր են աշխատում օրական 24 ժամ

ՀՀ կառավարության 2005 թվականի N 1223-Ն որոշմամբ սահմանվում են առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը:
Այդ ցանկի մեջ մտնում են՝
1. Հպակային ցանցի և քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, էլեկտրամոնտյորների, ավտոմատրիսի մեքենավարների և մեքենավարների օգնականների աշխատանքներ,
2. Կապի հերթափոխային ճարտարագետների` բարձր և ցածր հաճախականության ընտրողական կապի, օպտիկամանրաթելային հեռախոսային կայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, հեռախոսակապի տեղեկատու հերթափոխային օպերատորների աշխատանքներ,
3. Գծանցի հերթապահների, պահակների աշխատանքներ,
4. Լոկոմոտիվային բրիգադներին սպասարկող հերթապահ բուժքույրերի աշխատանքներ,
5. Հանգստյան տան հերթապահների աշխատանքներ,
6. Պահակների աշխատանքներ,
7. Հերթապահ ռադիոէլեկտրամեխանիկների աշխատանքներ,
8. Ուղևորատար գնացքների ուղեկցորդների, մոնտյորների (էլեկտրիկների), մեխանիկների և բրիգադավարների, գնացքների պետերի աշխատանքներ,
9. Ջոկի հրամանատարների, ավագ հրաձիգների, հրաձիգների աշխատանքներ,
10. Երթակարգավարների աշխատանքներ,
11. Պատասխանատու հերթապահ օպերատորների աշխատանքներ,
12. Փոխանակող օպերատորների աշխատանքներ,
13. Գծային տեղամասի աշխատողների աշխատանքներ,
14. Հեռահաղորդակցման կայանների հերթափոխային աշխատողների աշխատանքներ,
15. Երևանի ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոնի, մարզային տարածաշրջանային արտադրամասերի հեռուստակայանների հերթափոխային անձնակազմի աշխատանքներ,
16. Ռադիոմոնիթորինգի վարչության ռադիոհսկման մասնագետների աշխատանքներ,
17. Էլեկտրաէներգետիկական համակարգի անցագրային բյուրոյի հերթապահների աշխատանքներ,
18. Գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգի կարգավորման և օպերատորական ծառայություններ,
19. Գազաճնշակայանների ագրեգատների կարգավորման և սպասարկման աշխատանքներ,
20. Գազի վթարային վերանորոգման ծառայություններ,
21. Կարգավարների աշխատանքներ,
22. Ենթակայանների հերթապահ անձնակազմի աշխատանքներ,
23. Պահպանության տեսուչների (պահակային ծառայության) աշխատանքներ,
24. ՀԷԿ-ի հերթափոխային աշխատանքներ,
25. Հիդրոագրեգատների հերթապահ մեքենավարների աշխատանքներ,
26. Հիդրոշինությունների շարժիչավարների աշխատանքներ,
27. Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,
28. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,
29. Պետական արգելոցների ուղեփակոցի տեսուչ-պահակների աշխատանքներ,
30. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
31. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի («Հայպետհիդրոմետ») օդերևութաբանական, ակտինոմետրիական (ճառագայթաչափական), օզոնաչափական դիտարկումներ իրականացնող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
32. Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներ կազմող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
33. Հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,
34. Հոգաբարձության (խնամակալության), բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունների (մանկատների), առողջապահության և կրթության բնագավառների հնոցապանի աշխատանքներ,
35. Անասնապահի աշխատանք,
36. Հեռուստառադիոընկերությունների հերթափոխային աշխատողների աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել