Հյուրանոցները որքա՞ն պետական տուրք են վճարում

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը:

Այսպես, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար սահմանված պետական տուրքի չափը կազմում է

ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 150 -ապատիկի չափով (150.000 ՀՀ դրամ)

բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով (200.000 ՀՀ դրամ)

գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով (250.000 ՀՀ դրամ)

դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով (100.000 ՀՀ դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել