Ինչպե՞ս է վարվում դատարանը, երբ պատասխանողի գտնվելու վայրն անհայտ է

Գործին մասնակից կողմերը դատական նիստի կամ առանձին դատավարական գործողությունների ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Պատասխանող ֆիզիկական անձի գտնվելու վայրի անհայտ լինելու դեպքերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 94-դ հոդվածով:

Այսպես, եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձի հասցեն անհայտ է, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։

Տվյալ գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Վերոնշյալ գործողությունները կատարելուց հետո դատարանը քննում է գործը:

Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում: Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել