Արդյո՞ք փոխնակ մայրը մայրության նպաստ ստանալու իրավունք ունի

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքը կարգավորելով մայրության նպաստի վերաբերյալ դրույթները, նախատեսում է նաև փոխնակ մայրերին մայրության նպաստ ստանալու իրավունքի վերաբերյալ իրավական նորմեր:

Այսպես, 11-րդ հոդվածի 5-րդ կետոով սահմանվում է, որ փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով:

Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել