Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դպրոց ընդունվելու համար

ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 1640-Ն հրամանով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման եվ ազատման կարգը:

Այսպես, երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է ներկայացնում.
1) դիմում,

2) 2 լուսանկար,

3) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,

4) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),

5) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման (ընդունելության) թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),

6) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),

7) վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել