Աշխատանքի հնարավորություն

Պաշտոն՝ Ծրագրային օգնական
Տևողություն՝ երկարաժամկետ
Աշխատանքային վայրը՝ Երևան
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00

Նկարագրություն՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որը սկսվել է 2014 թվականի սկզբին և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրային օգնականի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ.

– ծրագրային 3 ուղղություններով կատարվելիք աշխատանքներում ծրագրի ղեկավարի հանձնարարությունների կատարում, մասնավորապես՝ ծրագրի ղեկավարի հանդիպումների կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում.
– միջոցառումների կազմակերպում.

– գործնական նոր կապերի ստեղծում և նոր ֆոնդերի հայթայթում.

– ծրագրային կայքի աշխատանքների կազմակերպում.

– բանավոր և գրավոր թարգմանություններ` հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն լեզուներով.

– ծրագրի ղեկավարի կողմից ծրագրի շրջանակներում տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ.

– բարձրագույն կրթություն (լեզվաբանական կամ հանրային կառավարման կամ իրավաբանական ոլորտների կրթությունը նախընտրելի է).

– նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ ոչ կառավարական և/կամ միջազգային կազմակերպություններում.

– հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն.

– համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).

– գործնական նոր կապեր ստեղծելու և դրամաշնորհների դիմելու հմտություններ.

– թիմային աշխատանքի կարողություններ.

– աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:

Աշխատավարձի մասին
Ծրագրային օգնականի աշխատավարձը՝ պայմանագրային: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի հուլիսի 31-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Ծրագրային օգնական»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Կազմակերպության մասին
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորոտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://ayla.am/ պաշտոնական կայքում:

Ծրագրի մասին
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://iravaban.net/eu-project կայքում: