Եթե ցանկանում ես փոխել անունդ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը 58 հոդվածը սահմանում է, որ տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:

Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:

Անվան փոխման մասին քաղաքացին պետք է ներկայացվի գրավոր դիմում ՔԿԱԳ մարմին: Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, անունը փոխել ցանկացող անձի ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ, դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է, ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը ցանկանում է վերականգնել իր մինչամուսնական ազգանունը, դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը, անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Տասնվեցից տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) խնդրանքով: Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:
ՔԿԱԳ մարմինների կողմից անվան փոխման գրանցումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին՝ անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն, եթե նա անունը փոխում է երկրորդ անգամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել