Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա)

«Քաղաքացին լրիվ գործունակություն ձեռք է բերում չափահաս` 18 տարեկան դառնալով, սակայն օրենսդրությամբ որոշակի դեպքերում օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ավելի վաղ տարիքում լրիվ գործունակություն ձեռք բերելը: Նշված բացառություններից մեկն էլ հանդիսանում է էմանսիպացիայի ինստիտուտը: Էմանսիպացիան դա 16 տարին լրացած անձի կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելն է` հետևյալ 2 պայմաններից մեկի առկայության պարագայում` 1) աշխատանքային պայմանագրով աշխատելը, 2) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: » – նշում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածում նախատեսված են էմանսիպացիայի ձեռքբերման կարգը, մասնավորապես անչափահասը լրիվ գործունակություն ձեռք է բերում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատական կարգով:
Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել