Նորություններ

Որո՞նք են կանանց աշխատանքից ազատելու արգելքները

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսել է որոշակի օրենսդրական երաշխիքներ կանանց համար:
Օրենսգրքի 114-րդ հոդվածը 2-րդ մասը սահմանում է, որ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

• հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.

• մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ այս օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով և 123-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ, կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխտանքին չի համապատասխանում, ինչպես նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում: 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել