Իրազեկում երթուղային տաքսու վարորդներին

2014 թվականի դեկտեմբերի 11-ից ՀՀ կառավարության N 1471-Ն որոշմամբ փոխվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը:

Լիցենզիայի ներդիր ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշները հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ սպիտակ հիմնագույնի համարանիշներն ստանալու համար, իսկ իրենց պատկանող ավտոմոբիլներին ամրացված սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, ինչպես նաև ներդիրը, պետք է ներկայացնեն լիցենզավորող մարմին` նոր ներդիր հատկացնելու և ներդիրում տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի (տաքսամետր) մակնիշը, անհատականացման համարը և սպիտակ հիմնագույնի համարանիշները նշելու համար:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ հերթական լիցենզիայի տրամադրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն տրամադրել համապատասխան համայնքին՝ վերջինիս կողմից նախապես ներկայացված էլեկտրոնային փոստի միջոցով, ընդ որում, լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կազմակերպության գտնվելու վայրի, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի հաշվառման վայրի համայնքին:»

Երթուղային տաքսու միջոցով ուղեվորների փոխադրումներ կարող է կատարվել ինչպես կազմակերպությունների, անհատ ձեռներեցի, այնպես էլ` ֆիզիկական անձանց կողմից, սակայն ֆիզիկական անձինք, ի տարբերություն անհատ ձեռներեցների, կարող են ուղեփոխադրումները կատարել միայն մեկ մեքենայով:

Ընդ որում, վերջիններս պետք է ունենան մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ՀՀ շանապարհային ոստիկանությունում հաշվառված իր սեփականությունը համարվող կամ էլ օգտագործման իրավունքով իրեն պատկանող տրանսպորտը վարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել