Նորություններ

Ի՞նչ անել, եթե դուք կորցրել եք Ձեզ անհրաժեշտ փաստաթղթի բնօրինակը

Տվյալ փաստաթղթի բովանդակության փաստը կարող է հաստատվել բացառապես դատական կարգով` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հատուկ վարույթի շրջանակներում։

Այսպես, անհրաժեշտ է գրել դիմում Ձեր բնակության վայրի դատարան և հստակ ներկայացնել դիմումում պահանջված բովանդակությունը։

Նախ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

Երկրորդ, դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Արդյունքում, իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող դատարանի վճռում պետք է շարադրվի հաստատված փաստը: Իսկ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել