Ավտովթար. երկու ուղևորները տեղում մահացել են

ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կա տուժած և երկու զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել