Նորություններ

Աշխատողի իրավունքներն ավելի շատ խախտվում են սպասարկման և շինարարության ոլորտներում

«Ամեն օրենք պետք է ծառայի նրան, որ կողմերը լինեն բավարարված այդ օրենքի պահանջներից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա կարծիքով` ՀՀ «Աշխատանքային օրենսգիրքը» փոփոխությունների կարիք դեռ ունի: Պարոն Մակարյանն առաջարկում է  աշխատանքային պայմանագրերի մեծ մասում ներառել 185-րդ հոդվածը` «Աշխատանքի վճարումը ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի ու հանգստյան օրերին»:

Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի նախագահ Արթուր Սարգսյանը խոսքով` ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 2010թ.-ի փոփոխություններով` պետությունը ձեռք է բերել լուրջ իշխանություն գործատուների և արհմիրությունների աշխատողների նկատմամբ: Վերջինիս խոսքով` «Աշխատանքային օրենսգիրքն» աշխատողին գործատուի նկատմամբ հակազդելու, հավասարակշռելու հնարավորություն չի տալիս:

 

«Գործատուները լուրջ իշխանություն ունեն աշխատողների հանդեպ: Բայց պետությունը որևէ իշխանություն չունի գործատուի նկատմամբ»,- պնդում է Արթուր Սարգսյանը:

Գագիկ Մակարյանը կարևոր ձեռքբերում համարեց մեկ տարի առաջ այդ օրենքում իրենց ներկայացրած փոփոխության ընդունումը: Ըստ որի` աշխատողին ազատելու թույլատրելի ժամկետը 15 օրից դարձավ 30 օր: «Կարևոր կադրի հեռանալով` գործատուն չի հասցնում համապատսախան կադր ընդունել կամ պատրաստել: Չնայած այդ ժամկետն էլ ինչ-որ տեղ քիչ է »,-նշեց պարոն Մակարյանը:

Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի նախագահի խոսքով` մեր հանրային կյանքը կանոնակարգված չէ: Աշխատողը 30 օր առաջ չի պատկերացնի` 30 օր հետո լուծելու է գործատուի հետ կնքած իր պայմանագիրը: «14 օր առաջ զգուշացնելը բավական էր: Մեկ ամիս առաջ զգուշացնելով` աշխատողը դառնում է մտովի աշխատանք փնտրող:  Համակարգչի մոտ նստած է լինում, բայց չի աշխատում գործատուի համար»,- համոզված է Արթուր Սարգսյանը:

 

 Iravaban.net-ի հարցին` ո˚ր ոլորտում են ավելի շատ խախտվում աշխատողի իրավունքները, բանախոսներն առանձնացրեցին սպասարկման և շինարարության ոլորտը:

Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել