Ե՞րբ կստանաք Ձեր հաջորդ կոչումը. Իրազեկում ոստիկաններին

Ոստիկանության ծառայության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ,որ ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
• ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
• ոստիկանության սերժանտ` 2 տարի,
• ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
• ոստիկանության ավագ` 3 տարի,
• ոստիկանության ենթասպա` 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:
2) ոստիկանության միջին կոչումներ`
• ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
• ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
• ոստիկանության կապիտան` 3 տարի,
• ոստիկանության մայոր` 4 տարի.
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել