Ու՞մ է թույլատրվում զենք կրել

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին:

ՀՀ կառավարության 26 հոկտեմբերի 1999 թվականի N 673 որոշման համաձայն զենք կրելը թույլատրվում է՝

ա) պետական մարմինների պաշտոնատար անձանց, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով

բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` որսի, սպորտային միջոցառումների, մարզական և ուսուցողական հրաձգության ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում

դ) զինծառայողներին, պետական ռազմականացված կազմակերպությունների` կենսաթոշակի անցած աշխատողներին, զենքոպարգևատրված անձանց` զենք պահելու և կրելու թույլտվության մեջ «թույլատրվում է զենքի մշտական կրումը» գրառման առկայության հիման վրա:

Փամփշտանոց փամփուշտի մղումը թույլատրվում է միայն այն գործադրելու անհրաժեշտության, ինչպես նաև կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության համար կամ ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության դեպքերում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել