Աղբամանի մոտ ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել

Հուլիսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նանսենի փողոցի թիվ 16 հասցեի աղբամանի մոտ փամփուշտներ և փամփշտակալ է թողնում:
Ոստիկանության հասարակայնության և կապի բաժնից տեղեկանում ենք, որ Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ և ինքնաձիգի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել