Նորություններ

Որքա՞ն է սահմանված երեխայի ծննդյան նպաստի չափը

 

2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն ՀՀ կառավարության որոշմամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվում է հետևյալ կերպ.

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ, բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ, գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը` ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ, բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ, գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ:

2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել