Հանցանք կատարելու համար անկեղծորեն զղջացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից

Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար, վերականգնում է հասցրած վնասը, և թվում է` նա արդեն արժանի չէ պատժվելու: Այս մասին Ւրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը` նշելով, որ օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատում գործուն զղջալու դեպքում:
«Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի` առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը»,-մասնավորեցրեց Անահիտ Հակոբյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել