Ծանր հիվանդ լինելու դեպքում` հանցանք գործած անձը ազատվոմ է պատժից

Գործնական կյանքում հանդիպում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը հիվանդանում է ծանր հիվանդությամբ, օրինակ` քաղցկեղով, և պատժի հետագա կրումը դառնում է համարյա անհնար:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը տեղեկացրեց, որ այս հարաբերությունները կարգավորում է ՀՀ քրեական օրենսգիրքը:
«Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց` հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ»,- հայտնում է փաստաբանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել