Պայթյուն ավտոգազալցակայանում

Հուլիսի 3-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երկու բնակիչներ:
Ոստիկանության հասարակայնության և կապի բաժնից  տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են Մարալիկի ավտոգազալցակայանի ճնշման կայանում՝ գազաբալոնը պայթելու հետևանքով:
Տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել