Վանաձորում տեղի ունեցավ ուսուցանողների ուսուցման հերթական դասընթացը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, 2015թ. հունիսի 26-ին Վանաձորում տեղի ունեցավ ուսուցանողների ուսուցման հերթական դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակցիներին ներկայացվեցին «Կանանց սեփականության իրավունքները, այդ թվում` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում» և «Կանանց աշխատանքային իրավունքները, այդ թվում` հավասար վճարումը և ծննդաբերության նպաստները, աշխատանքային խտրականությունը» թեմաները:

Ուսուցման մասնակիցները կարևորել են ներկայացված նյութի անհրաժեշտությունը` նշելով, որ շրջապատում հաճախ են հանդիպում հատկապես ամուսնալուծությունների հետ կապված գույքային վիճաբանությունների, որոնք շատ հաճախ ավարտվում են ի վնաս կանանց, իսկ վեճերն ի վնաս կանանց լուծվելու հիմնական պատճառն, ըստ մասնակիցների, կանանց կողմից իրենց իրավունքների չիմացությունն է, ինչպես նաև իրենց իրավունքների համար պայքարելու` տղամարդկանց հետ անհավասար պայմանները: Մասնակիցները նաև նշել են, որ մինչև ուսուցումը ճիշտ պատկերացում չեն ունեցել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ իրավունքների ծավալի մասին, ինչպես նաև չեն պատկերացրել ամուսնական պայմանագիր կնքելու իրական իմաստը:

Դասընթացի ավարտից հետո դասընթացի մասնակիցներն իրենց հերթին պետք է իրազեկման սեմինարներ անցկացնեն ուսումնական հաստատություններում և համայնքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել