Նոր միջադեպ՝ Բաղրամյան պողոտայում

Ժամը 23.00-ից հետո պետք է պահպանել լռություն, այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Լսե՛ք, ձեզ ինչ ասում ենք՝ արեք, քանի անգամ կարելի է ձեզ բացատրել»-զայարացած գոռաց Երևանի փոխոստիկանապետը, երբ նախաձեռնության կազմակերպիչը չէր դիմում ցուցարարներին՝ լռություն պահպանելու հորդորով:

Այնուհետև, նախաձեռնության կազմակերպիչները դիմեցին ցուցարարներին, նշելով, որ ժամը 23.00-ից հետո լռության ժամ է, և պետք է պահպանել համակեցության կանոնները: Հայտարարությունից հետո ցուցարարները սկսեցին ավելի բարձր վանկարկել:

«Մենք ցանկություն չունենք որևէ խնդիր ունենալ ձեզ հետ, մենք ձեզանից մեկն ենք, մենք ձեզ խնդրում ենք մեր հարաբերությունները թող գործեն կառուցողական, դուք խախտում եք համակեցության կանոնները, մենք գտնվում ենք բնակելի տարածքում, ձեր գործողությունները անհամաչափ են, դուք խանգարում եք այլ քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը: Պահպանե՛ք լռություն, հակառակ դեպքում ոստիկանությունը կդիտի, որ դուք դա անում ենք միտումնավոր՝ ոստիկանության հետ բախում ունենալու նապատակով»-եզրափակեց փոխոստիկանապետը:

Նշենք, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը համարվում է վարչական իրավախախտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել