Այսօրվանից նոր տեսախցիկներ կգործարկվեն Երևան քաղաքում

Ճանապարհային ոստիկանությունից Իրավաբան.net-ին տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
• Երևան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,
• Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարակից հատված:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել