Նորություններ

Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստանին. «Հայկական ժամանակ»

Ռուսաստանում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Փաստորեն, այս հարցը ևս Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների շնորհիվ կլուծվի»,- գրում է թերթը:

Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այս տարվա հունվարին Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի վարույթը կհանձնվի ՀՀ քննչական կոմիտեին: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես նաև ռուսական կողմը պնդում էին, որ Պերմյակովի հանձնումը հայկական կողմին հնարավոր չէ՝ վկայակոչելով Ռուսաստանի սահմանադրությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում աշխատող վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը 2013թ. հուլիսին իր վարած «Կամազ»-ով Պոդոլսկում բախվել էր մարդատար ավտոբուսի, որի հետևանքով զոհվել էր 18 հոգի, վիրավորվել 30-ը: Հրաչյա Հարությունյանը ռուսական դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական լրատվամիջոցների և իրավապահ մարմինների կողմից դրսևորվել էր ազգային արժանապատվությունը վիրավորող խտրական մոտեցում: Նա դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով, իսկ ռուսական պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, թե «Հայաստանի քաղաքացին բառաչում է»:

Այս գործողությունները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Հայաստանում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել