«Պորշ Կայեն»-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Այսօր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդի: Դեպքը տեղ է ունեցել Նալբանդյան փողոցում, հեծանվորդը՝ երիտասարդ աղջիկ ծանր վնասվել էր, նրա դեմքը ամբողջությամբ արյուն էր, արյունոտված էր նաև ոտքը: Մինչ շտապօգնության ժամանելը նրան օգնություն էին ցույց տալիս տարածքում անցնող քաղաքացիները, նրանք հորդորում էին աղջկան չշարժվել, աղջիկը արձագանքում էր նրանց՝ գլխով թափահարելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել