Իրական հակակոռուպցիոն պայքար Սահակաշվիլու կողմից

Դա կոչվում է բանդիտիզմ: Ուկրաինայի Օդեսայի մարզային ադմինիստրացիայի ներկայիս ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այլ որակում չունի քաղաքային դատախազության աշխատանքի վերաբերյալ: Այսօր համացանցում տեղադրվել է դատախազական համակարգի ներկայացուցիչների հետ նրա հանդիպման տեսանյութը:

«Երբ բիզնեսմենը գալիս է մեր քաղաք, առաջինը, որ նա ստանում է իրավապահ մարմիններից, սա է՝ «Տվեք ձեր փաստաթղթերը, որովհետև ավելի ուշ ես ձեզ կկալանավորեմ», սա ոչ այլ ինչ է, քան բանդիտիզմ»,- նշել է Սահակաշվիլին: Նա դատախազների գործողություններին հետևյալ բնորոշումն է տվել. «Դուք տեռորի եք ենթարկում բիզնեսը՝ կաշառք ստանալու համար»:

Պաշտոնյան նշել է, որ Օդեսայում բոլոր հողերը սեփականաշնորհվում են կաշառքի միջոցով. «Ինձ պետք չի բացատրել, ես այս ամենը տեսել եմ, տեսել եմ նման դատախազների, ու ի դեպ, նրանց հետո տեսել եմ բանտում»:

Սահակաշվիլին բավականին կոշտ է արտահայտվել հանդիպմանը, նա կտրուկ և հասցեական մեղադրել է դատախազության ներկայացուցիչներին. «Նման ամենաթողություն ես չեմ թույլատրելու, որոշեք ինքներդ՝ կամ ես, կամ էլ այս ամենաթողությունը, կամ Ուկրաինայի ժողովուրդը, կամ էլ հանցագործը: Ես այստեղ չեմ, որ նման կերպ շարունակվի բիզնեսը: Այս խոսակցությունը ամեն օր կշարունակվի: Ով է մտածում հասարակ ժողովրդի մասին՝ ոչ մեկ: Ես պատերազմ եմ հայտարարում նման գործելաոճին, մենք կոռուպցիայի դեմ պատերազմի մեջ ենք»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ