Նորություններ

Պրոբացիոն ծառայության պիլոտային մեկնարկը տրվեց

Պրոբացիոն ծառայությունը պիլոտային կարգով կգործի Շենգավիթի վարչական շրջանում և Վանաձոր քաղաքում:

«Մեր խնդիրն այսօր օրենսդրական մակարդակում ճիշտ, գրագետ և արդյունավետ լուծումներ գտնելն է: Այնուհետև մենք պետք է մտածենք՝ ինչպես անել, որ այս համակարգը գործի արդյունավետ»,- ծրագրին մեկնարկ տալով նշեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Թե ինչո՞ւ ընտրվեց հենց Շենգավիթ վարչական շրջանն ու Վանաձոր քաղաքը, Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ նկատի են առել որոշակի հանգամանքներ, այդ թվում՝ կադրային ռեսուրսները. «Հատուկ այդ տարածքների հետ կապված առանձնահատկություն չկա, ուղղակի մեր ենթակառուցվածքները, մեր կադրային հագեցվածությունը հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար գտանք հենց այդ տարածքները»:

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը կիսվեց իր անձնական փորձով. «Դեռևս 2003թ., երբ որ ես աշխատում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում, առաջին փորձը կատարեցինք՝ ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպեցինք քննարկում պրոբացիոն ծառայության շուրջ, վերաբերում էր անչափահասների այլընտրանքային ազատազրկման մեխանիզմներին, այն ժամանակից մի քանի տարի շարունակ փորձում էինք այս քննարկումները տանել: Մոտեցումները հակասական էին, նաև բացասական, մարդիկ ասում էին՝ մեր հասարակությունը դրան պատրաստ չի, մեր օրենքները չեն գործում այդ ուղղությամբ»,- նշեց տիկին Ավետիսյանը՝ հավելելով, որ այսօր պատմական օր է, քանի որ նախորդ տարիների աշխատանքն արդյունք տվել են:

ՀՀ դատավորների միության, ինչպես նաև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը խոսքերով՝ այս ծառայությունը մասամբ կլուծի նաև քրեակատարողական հիմնարկի բեռնաթափման խնդիրը. «Բացի այդ, պրոբացիոն ծառայությունը առավել քիչ ծախսերով ազատազրկման ենթարկված անձի դաստիարակության հարցը կլուծի»,- լրագրողներին ասաց պարոն Սարգսյանը:

Նշենք, որ կառավարությունը նպատակ ունի այս ծառայությունն ամբողջությամբ ներդնել 2015թ.-ից:

Կարդացեք նաև՝

Ի՞նչ է «պրոբացիան»

«Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը

Պրոբացիոն ծառայությունը՝ կառավարության ակտիվ քննարկման առարկա 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել