5 աշխատանք, որոնք դժվար է պատկերացնել, որ արգելվում են հղի կանանց

Այդ աշխատանքների ցանկը տրված է ՀՀ Կառավարության 1698-Ն` ՀՀ Կառավարության որոշումը ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու վերաբերյալ որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված են մայրության պաշտպանության երաշխիքները, որի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:

Թեև վերոնշյալ որոշմամբ տրված ցանկում նախատեսված աշխատանքների մեծամասնությունում հղի կանանց ներգրավման արգելքը կանխատեսել է, սակայն ոչ բոլոր բնագավառներում: Այսպես, համաձայն վերոնշյալ որոշման, ծանր և վնասակար աշխատանքների թվին են դասվում`

  • Ձուկ ապխտողներ և ապխտման խցիկներն սպասարկող այլ աշխատողներ,
  • Ռադիոկենտրոնի օպերատոր,
  • Գաղտնալսումներ իրականացնողներ,
  • Արխիվների լաբորատորիայի վարիչ,  բաժանմունքի վարիչ,  վարպետ պատճենահանող,
  • Արխիվների կինո-, ֆոտո-, ֆոնո- փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի աշխատողներ:

Իրազեկումը պատրաստված է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել