Գործազուրկ անգլուհին պլաստիկ վիրահատությունների համար վճարել է երեխաների նպաստների գումարով

Բրիտանիայի Քամբրիա նահանգի բնակչուհի, չորս երեխաների մայր, Անդրեա Դալցելը ավելի քան 20.000 ֆունտ սթերլինգ է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա։ Գործազուրկ մայրը այդ գումարները ստացել է որպես երեխաների նպաստ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը:

48-ամյա կինը վերջին  վիրահատությունը կատարվել է Բուդապեշտում։ Հունգարիա մեկնելու և այնտեղ կոսմետիկ ծառայությունների համար կինը համարյա 5,5 հազար ֆունտ է ծախսել։ Տիկինը Մեծ Բրիտանիայում անցկացված նախորդ վիրահատության համար 15 հազար ֆունտ էր ծախսել։

Անդրեան չի թաքցնում, որ նպատակաուղղված կերպով է գումար հավաքել պլաստիկ վիրաբույժներին վճարելու համար։ Այս նպատակով նա չափազանց համեստ էր ապրում և սնվում էր օրական ընդամենը մեկ անգամ։ Սակայն թե օրվա ընթացքում քանի անգամ էին սնվում նրա չորս երեխաները, չի հաղորդվում։

«Ես միշտ հավատացած էի և գիտեի, որ վիրահատվելու եմ, քանի որ դեմքի կնճիռները, աչքերի տակի այտուցները և ալեհեր մազերն ինձ համար չեն», հայտարարել է տիկին Դալցելը։

Բրիտանիայի հարկ վճարողնմերի միությունը քննադատուիթյամբ է ընդունել այս տեղեկությունը։ կազմակերպության գործադիր տնօրենը ընդգծել է, որ Անդրեա Դալցելի գործողությունները ակնհայտ չարաշահում են հանդիսանում։ «Նպաստները պետք է օգտագործվեն որպես ամենախոցելի խավերին օժանդակելու միջոց, այլ ոչ թե կոսմետիկ վիրաբույժների ֆոնդ հանդիսանան», – նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել