Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամություն ունեցող երեխաների տնային ուսուցումը

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումն իրականացնում է նրանց անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող պետական, հավատարմագրված համապատասխան ուսումնական հաստատության, ինչպես նաև անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող վարպետը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձի և (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջև պայմանագրի հիման վրա: Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

Որպես հավելում նշեմ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1506-Ն Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել