Ատենակալների ինստիտուտը դժվար կաշխատի Հայաստանում. Վահե Ստեփանյան

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ատենակալների ինստիտուտը փոքր երկրում շատ դժվար է աշխատելու»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց իրավագիտության պրոֆեսոր, ՀՀ արդարադատության առաջին նախարար Վահե Ստեփանյանը` անդրադառնալով այն հարցին, որ Սահամանադրական բարեփոխումների հայցակարգով նախատեսվում է ատենակալների ինստիտուտի ներդրումը:

Նրա խոսքով, դժվար թե գտնվեն ատենակալներ, որոնք գործով անցնող կողմերի հետ որևէ առնչություն չունենան: Իսկ մեր այն դիտարկմանը, թե շատ երկրներում ատենակալների ինստիտուտի հիմքում հենց այն է, որ նրանք ճանաչեն կողմերին ու ծանոթ լինեն գործին և ոչ հակառակը, Վահե Ստեփանյանը պատասխանեց.

«Իհարկե, ես հասկանում եմ, բայց կա իրավագիտակցության մակարդակ: Լոս Անջելեսում ավտաճանապարհների վրա ցուցանակներ կան, թե եթե հարբած վարորդ տեսնեք, զանգեք այս հեռախոսահամարներով: Եվ ենթադրում եմ, որ մարդիկ հայտնում են: Մեզ մոտ փորձենք նման բան կպցնել, կհամարեն մեզ աննորմալ: Հասկանու՞մ եք` իրավագիտակցության, իրավական մշակույթի խնդիրներ էլ կան»:

Ինչ վերաբերում է խորհրդային տարիներին գործող ատենակալների ինստիտուտին, ապա Վահե Ստեփանյանի խոսքով, այն իրանակում անարդյունավետ է եղել ու շատ դեպքերում շղարշել է դատավորներից կողմից կատարվող կեղծիքները.

«Նրանք հավասար իրավունք ունեին դատավորի հետ, այսինքն` վճիռն ու դատավճիռը ձայների մեծամասնությամբ էին որոշվում: Եվ հետաքրքիր դեպքեր եղել են. երբ ասում էիր դատավորին` այս ի՞նչ ես արել, ասում էր` ես կապ չունեմ երկու ատենակալներն այդպես քվերակեցին: Այդ ինստիտուտըը այն ժամանակ չի աշխատել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել