Խուլիգանություն Արաբկիրում

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող «MP-512» տիպի, 4.5 մմ տ/չ օդամղիչ զենքով կրակոցներ է արձակել Արաբկիր 21-րդ փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող, ջրի պոմպակայանի պատի տակ դրված դատարկ շշերին:

Ժամը 23.30-ին Գոռ Ս.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել նշված զենքը, որը առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել