Կարելի՞ է արդյոք պահանջել ալիմենտ չափահաս երեխայի համար

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը տալիս է հնարավորություն պահանջելու ալիմենտ 18 տարին լրացած չափահաս աշխատունակ երեխայի համար: Այսպես ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին:

Այսպիսի իրավանորմի նախատեսումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածում ամրագրված այն դրույթից, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

Միևնույն ժամանակ, հավելենք, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել