Տիգրան Սարգսյանը գործարարից 1 մլն դրամ է պահանջում` զրպարատելու համար

Նախկին վարչապետ և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դիմել է դատարան` ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի: Տ. Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ հայցապահանջը վերաբերում է զրպարտող տեղեկությունները հերքելուն և, որպես ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձել 1 միլիոն դրամ:

Ա. Օրբելյանի խոսքով, այս տարվա մայիսի 23-ին shamshyan.com կայքում հրապարակվել է սկանդալային օֆշորային գործի մասին հոդված, որում մեջբերված են Փայլակ Հայրապետյանի արտահայտությունները հայցվոր կողմը զրպարտող է համարում:

Մասնավորապես, հիշյալ հոդվածում Փայլակ Հայրապետյանը, ով իր ունեզրկման հիմանական մեղավորներ է համարում Տիգրան Սարգսյանին, Նավասարդ Կճոյանին ու ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին ասել է, թե 7.5 միլիոն դոլար է նախկին վարչապետի բանկային հաշվեհամարին փոխանցվել ու այդ գումարով Սուքիասյանը 90 կգ ոսկի է գնել, ինչի սեփականտերը Տ. Սարգսյանն ու Ն. Կճոյանն են:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել