Երեխան ընկել է Հրազդան գետը

Մայիսի 27-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿ ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Հրազդան գետից դուրս են բերել Գ. Թ.-ի դին (16 տարեկան):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել